Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 16:40 17-10-2025

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության համակարգի հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության համակարգի տարրերը: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը նախ նշել է, որ բարեվարքության համակարգը զարգացող ոլորտ է և յուրաքանչյուր տարի նոր կարգավորումներին զուգընթաց անհրաժեշտ է վարքագիծը համապատասխանեցնել համակարգի տարրերին: Հաջորդիվ՝ Մարիամ Գալստյանը ներկայացրել է մանրամասներ բարեվարքության համակարգի տարրերի վերաբերյալ, այն է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները, նվերներ ընդունելու սահմանափակումները, անհամատեղելիության պահանջները, շահերի բախումը և այլ սահմանափակումներ՝ պայմանավորված պաշտոնական պարտականությունների կատարմամբ: Անդրադարձ է կատարվել նաև Վարքագծի կանոնագրքով սահմանված վարքագծի սկզբունքներին ու կանոններին:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել բարեվարքության գնահատման մեխանիզմների ու կառուցակարգերի շարունակական բարելավման շուրջ:

Վարչապետը կարևորել է բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործումն ու հանրային հաշվետվողականությունը, հանձնարարել գույքագրել ներկայացված առաջարկությունները, կարծիքները, դիտարկումները, հասցեագրել դրանք ըստ իրավասու մարմինների և համապատասխան կարգավորումներ իրականացնել: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նաև այս ձևաչափով պարբերական հանդիպումների կազմակերպումը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան