copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 12:44 17-10-2025

Վարշավայի ֆորումը՝ գերիների հարցը բարձրաձայնելու ևս մեկ հարթակ

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հոկտեմբերի 6-ից 17-ը տեղի է ունենում համաժողով՝ նվիրված ԵԱՀԿ երկրներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրներին։ Համաժողովի ընթացքում քննարկվում են ԵԱՀԿ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների խնդիրներին, արդար դատաքննությանը և Հելսինկյան սկզբունքներին վերաբերող հարցեր։

Վարշավայի համաժողովին ներկա է նաև «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը և կազմակերպության անդամ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը։ Սիրանուշ Սահակյանն իր ելույթում անդրադարձել է Բաքվում պահող հայ պատանդների խնդրին, այս հարցում Ադրբեջանի խտրական քաղաքականությանը։ Նրա խոսքով՝ հայ պատանդները թիրախավորվում են ոչ թե կատարած գործողությունների, այլ իրենց ինքնության համար։

Իրավապաշտպանը հակադարձել է նաև Ադրբաջանի պատվիրակության կեղծ թեզերին։ «Ադրբեջանը հայ պատանդներին զրկում է անկախ փաստաբաններ ունենալու հնարավությունից, դատական ​​​​գործընթացներն անկախ և անաչառ չեն և նման են նվաստացման բեմականացված ծեսերի։ Մինչդեռ, Ադրբեջանի կառավարությունը այս ֆորումին վստահեցնում է, որ հայ բանտարկյալները օգտվում են բոլոր իրավունքներից, այդ թվում՝ փաստաբանների հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Սակայն Բաքուն մերժել է իմ՝ որպես պատանդների ՄԻԵԴ-ի կողմից լիազորված ներակայացուցիչ, գերիների հետ հանդիպելու խնդրանքը։ 5 տարի շարունակ «թույլատրված» հանդիպումների թիվը 0 է։ Եթե «իրավունքների պաշտպանությունը» այսպիսին է, ապա մենք կարող ենք պատկերացնել Ադրբեջանում արդար դատաքննության մյուս բոլոր իրավունքների վիճակը», -ասել է Սահակյանը։

Հայաստանից միջոցառմանը ներկա էին նաև «Իրազեկ քաղաքացի», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ-ների, ինչպես նաև «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ»-ի (ANCA), «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիա»-ի (EAFJD)
ներկայացուցիչները։

Համաժողովից հետո Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ պետությունների պատվիրակությունների հետ, որի ընթացքում ևս բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրը, տեղեկացրել նրանց Բաքվում ընթացող ապօրինի և շինծու դատավարությունների մասին։

Սիրանուշ Սահակյանի ելույթը կարող եք դիտել այստեղ:

Համաժողովի հայ ներկայացուցիչների ելույթները ևս հասանելի են․

https://www.facebook.com/share/v/1CamP66U5n/
https://www.facebook.com/share/v/18utTpjrww/
https://www.facebook.com/share/v/14JL92U4aVc/

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում