«Դատական նիստի բովանդակությունը, ցավոք, չեմ կարող բացահայտել։ Ուզում եմ մի հանգամանք ընդգծել, որ արձանագրվեց իմ պաշտպանյալի բացակայությունը դռնբաց հատվածում։ Հիվանդանոցում է գտնվում պաշտպանյալս, բայց, այնուհանդերձ, մեր կողմից որևէ կերպ որևէ միտք չի արտահայտվել, որ մենք պատրաստ չենք դատական նիստի գալ, այո, հիվանդանոցում է ստացիոնար, բայց նախորդ դատական նիստն էլ, կարծում եմ, կհիշեք, որ մի կերպ տեղաշարժվելով գալիս էր, մեր համար շատ կարևոր է, որ դատական նիստերը ընթանան։ Իմ պաշտպանյալն ինքը չէ դատական նիստերի դահլիճ ներկայացողը, նրան պետք է բերել և չեն ապահովել էդ իրավունքը»,- այս մասին դռնփակ դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Մյուս դատական նիստին, որքան ես հասկացա, այս միջնորդությանը անդրադարձ չի լինի։ Այսինք, ոչ թե հետաձգվեց այս միջնորդությունը, այլ փակվեց և հաջորդ դատական նիստին դուք արդեն դռնբաց դատական նիստի եք տեղակ լինելու»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։