copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 11:54 16-10-2025

Էկոպարեկները կաշառքի դիմաց թույլ են տվել ապօրինի ծառահատումներ. 5 անձի վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկը նույն տեղամասի մեկ այլ գլխավոր էկոպարեկի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, մի շարք անձանց օգտին ապօրինի անգործության համար նրանցից կաշառք են ստացել:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված էկոպարեկները, Տավուշի մարզի մի շարք բնակիչների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան» անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ կատարելուն չխոչընդոտելու և դրանք կանխելուն ուղղված համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար 2025 թվականի մայիսից հունիսն ընկած ժամանակահատվածում նրանցից որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

Ստացած կաշառքի դիմաց էկոպարեկները ապօրինի ծառահատումները կանխելու ուղղությամբ միջնոցներ չեն ձեռնարկել, չեն արձանագրել ապօրինի ծառահատում կատարելու փաստը, օրենքով նախատեսված կարգով առերևույթ հանցանքի մասին հաղորդում չեն ներկայացրել, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ թաքցվել է առերևույթ հանցագործության դեպքը և ապօրինի ծառահատումներ կատարած անձինք խուսափել են օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար երկու գլխավոր էկոպարեկներին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով (2 դրվագ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Էկոպարեկներին կաշառք տված անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի հատկանիշներով: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով