Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:56 15-10-2025

75 տարի է՝ նույն բանը լսում եմ. Նորագյուղում չեն հավատում, որ թաղամասը քանդելու են

Նորագյուղ թաղամասի բնակիչները նշում են, որ իրենց հիշողության մեջ Նորագյուղը քանդելու մասին խոսակցությունները երբեք չեն դադարել, սակայն դրանք այդպես էլ խոսքերի մակարդակում են մնացել։

Օրերս մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Նորագյուղ թաղամասը նախատեսվում է քանդել, տեղում կառուցել նոր՝ բարեկարգ թաղամաս։ Սակայն մինչ օրս որևէ հստակ տեղեկություն կամ պայմանավորվածություն բնակիչների հետ չի եղել, և նրանք անորոշության մեջ են իրենց ապագա ճակատագրի վերաբերյալ։

Oragir.News-ն այցելեց Նորագյուղ՝ տեղում զրուցելու բնակիչների հետ և պարզելու, արդյոք որևէ մեկը տեղեկացվա՞ծ է ծրագրի մասին կամ որևէ առաջարկ ստացե՞լ է իշխանություններից։

Բնակիչների խոսքով՝ թաղամասը գտնվում է անբարեկարգ վիճակում․ հասարակական տրանսպորտը չի գործում, խանութների մեծ մասը փակ է, իսկ կոյուղու խողովակները հաճախ են վնասվում՝ տարածելով գարշահոտություն։

«75 տարի է այստեղ եմ ապրում, դեռ նոր շենքեր են կառուցում, թե երբ կկառուցվի՝ չեմ կարող ասել։ Մեզ հետ որևէ պայմանավորվածություն գոյություն չունի։ Միշտ էլ խոսակցություններ են եղել, բայց բանը գործին չի հասնում։ Քանդմանը սպասում ենք։ Անմխիթար վիճակ է՝ փոսերով, ասֆալտ չկա, հող ու փոշի։ Դե՝ մարդ ենք, ապրում ենք, մի կյանք ա տրված, գոնե լավ ապրենք»,- նշեց Նորագյուղի մի բնակիչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել