Ըստ էության 10 ամիս առաջ - 21:30 15-10-2025

Ըստ էության․ Եկեղեցին Նիկոլ Փաշինյանի նոր «պատվիրանների» կարիքը չունի

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Առաջ արժանապատվության» շարժման համակարգող Լևոն Չուկակլյանին։

Նրա հետ խոսել ենք եկեղեցու դեմ իրականացնող շարունակական արշավի, այսօր ձերբակալված հոգևորակնների, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չհրապարակելու, Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանի», Արարատ լեռան պատկերը սահմանահատման կնիքներից հեռացնելու, պատմությունը խմբագրելու, Մեսրոպ Մաշտոցի նկարն Այբբենարանից հանելու, ազգային ինստիտուտները կազմաքանդելու, ձախողումներից հետո 2026-ին Նիկոլ Փաշինյանի հնարավոր վերարտադրության և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով եկեղեցու դեմ արշավին Լևոն Չուկակլյանը նկատեց․ «Եկեղեցի-պետություն հարաբերությունների լարվածությունն այս փուլում աննախադեպ ճնշման ալիք է։ Նիկոլ Փաշինյանի նոր «պատվիրանների» և «գրքերի» կարիքը եկեղեցին չունի»։

Դիտարկմանը, որ ներկայիս իրավիճակում շատ են տեսակետները, որ Հայաստանում կարող է կրկնվել Մոլդովայի սցենարը, Չուկակլյանն ասաց․ «Մոլդովայի սցեար հասկացողությունը պետք է մնա Մոլդովայում»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ