Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 14:30 13-10-2025

Մարդիկ այսօր ավելի շատ մտածում են՝ ով է հարուստ, ով է աղքատ․ սա շատ լուրջ խնդիր է․ Հրանտ Միքայելյան

«Կամուրջ» և «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունների համատեղ քննարկման ընթացքում քաղաքագետ Հրանտ Միքայելյանն անդրադարձավ Հայաստանի տնտեսական խնդիրներին ու դրանց հնարավոր լուծումներին՝ նշելով, որ երկրի տնտեսական մոդելը դեռևս չի ապահովում հասարակական համերաշխություն և հավասար զարգացման պայմաններ՝ համեմատելով տնտեսական զարգացումը՝ 1991 թվականից հետո։

«Մարդիկ այլևս չեն զգում իրենց որպես միավորված տնտեսական համայնք։ Հասարակությունը բաժանվել է տարբեր խմբերի, և շատերը միմյանց այլևս չեն ընկալում որպես մի ընդհանրություն։ Ավելի շատ մտածում են՝ ով է հարուստը, ով է աղքատը։ Սա շատ լուրջ խնդիր է»,– նշեց նա։

Քաղաքագետը շեշտեց, որ տարիների ընթացքում երկրում ձևավորվել են խորացող սոցիալական շերտավորումներ և բաժանարար գծեր՝ ինչպես ներքին, այնպես էլ արժեքային մակարդակում։

«Մեզ մոտ դրվել են ոչ համապատասխան մոդելներ և արժեքներ։ Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է վերադառնանք սոցիալիստական մոդելին, բայց նաև մի ծայրահեղությունից մյուսն անցնելը սխալ է։ Պետք է լուրջ քննարկում լինի տնտեսական խմբերի, մոդելների ու ընդհանուր տնտեսական ռազմավարության շուրջ։ Հասարակության դեսոլիդարիզացիայի հետևանքն է անհավասարության և աղքատության աճը»։

Միքայելյանը նաև ընդգծեց, որ Հայաստանում երբևէ լուրջ, բովանդակային քննարկում չի եղել տնտեսական մոդելների շուրջ, Իսկ դրա հիմնական պատճառը նա համարեց իշխանությունների ագրեսիվ արձագանքը. «Երբ որևէ մեկը բարձրացնում է այլընտրանքային ուղիների հարց, նրան անմիջապես պիտակավորում են՝ անգրագետ, թշնամի կամ չգիտեմ ինչ։ Այդ իրավիճակը, ցավոք, մինչ օրս չի փոխվել»։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել