Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 12:18 13-10-2025

ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Արմեն Քթոյանին

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ներկայացրեց ԿԲ խորհրդի անդամի իրենց թեկնածուին։

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրում Արմեն Մամիկոնի Քթոյանի թեկնածությունը»,-ասել է Մանավազյանը և ներկայացրել նրա կենսագրությունը։

Նշենք, որ Արմեն Քթոյանը ներկայում ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչն է։