copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 11:54 13-10-2025

Գեղարքունիքում «BMW»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. հարվածից նրա ոտքը կտրվել է. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններւոմ Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Ստեփան Ա.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Մ14 ավտոճանապարհի 96 կմ հատվածում՝ դեպի Վարդենիս ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Ֆելիքս Գ.-ին:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վրաերթի ենթարկվածը աշխատում էր Վարդենիսի քաղաքապետարանի «Կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ-ում, իսկ հարվածի հետևանքով նրա ոտքը կտրվել է. այն հայտնաբերվել է մարմնից մի քանի մետր հեռավորության վրա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել