copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 11:52 13-10-2025

Ովքեր են Նոբելյան խաղաղության՝ վերջին 15 տարիների մրցանակակիրները ու ինչու են ստացել այդ մրցանակը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իսկ դուք գիտե՞ք ովքեր են Նոբելյան խաղաղության՝ վերջին 15 տարիների մրցանակակիրները ու ինչո՞ւ են նրանք ստացել այդ մրցանակը

2010՝ Լյու Սյաոբո, Չինաստան ֊ Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների համար երկարատև ոչ բռնի պայքարի համար։

2011՝ Էլեն Ջոնսոն-Սերլիֆ, Լիբերիա, Լեյմա Գբովի, Թավակկոլ Կարման, Եմեն ֊ Ոչ բռնի պայքարի համար կանանց իրավունքների և անվտանգության և խաղաղապահ գործընթացին մասնակցելու համար։

2012՝ Եվրոպական միություն Ավելի քան վեց տասնամյակ նպաստել է Եվրոպայում խաղաղության և հաշտեցման, ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջխաղացմանը։

2013՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպություն ֊ Քիմիական զենքի ոչնչացման լայնածավալ աշխատանքների համար։

2014՝ Կայլիշ Սատյարտհի, Հնդկաստան, Մալալա Յուսուֆզայ, Պակիստան ֊ Երեխաների և երիտասարդների հալածանքների դեմ պայքարի և երեխաների կրթության իրավունքների համար։


2015՝ Թունիսի ազգային երկխոսության քառյակ՝ Թունիսում 2011 թ․ Հասմիկների հեղափոխության արդյունում բազմակարծիք ժողովրդավարության կառուցման գործում ունեցած վճռորոշ ավանդի համար։

2016՝ Խուան Մանուել Սանտոս, Կոլումբիա ֊ Երկրում ավելի քան կեսդար տևողությամբ քաղաքացիական պատերազմի դադարեցման ջանքերի համար։

2017՝ Միջուկային զենքի արգելման միջազգային արշավ, Շվեյցարիա ֊ Միջուկային զենքի ցանկացած օգտագործումից աղետալի հետևանքների վրա ուշադրություն հրավիրելու և համաձայնագրերի միջոցով նման սպառազինություններն արգելելու փորձերի համար։

2018՝ Դենի Մուքվեգե, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Նադիա Մուրադ, Իրաք ֊ սեռական բռնության կիրառումը, զինված հակամարտությունները դադարեցնելու նրանց ջանքերի համար։

2019՝ Աբիյ Ահմեդ Ալի, Եթովպիա ֊ Էրիտրեայի հետ հակամարտության կարգավորման համար։

2020՝ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիր ֊ սովի դեմ պայքարի, հակամարտության գոտիներում խաղաղության հասնելու պայմանների ստեղծմանն ուղղված ներդրման և սովը որպես պատերազմի ու հակամարտությունների գործիք կանխելու ջանքերի համար։

2021՝ Մարիա Ռեսա, Ֆիլիպիններ / Միացյալ Նահանգներ ֊ Դմիտրի Մուրատով, Ռուսաստան - խոսքի ազատությունը պաշտպանելու ջանքերի համար, որը ժողովրդավարության և կայուն խաղաղության անբաժանելի պայման է։

2022՝ Ալես Բելյացկի, Բելառուս, «Մեմորիալ» կազմակերպություն, Ռուսաստան, Քաղաքացիական ազատությունների կենտրոն, Ուկրաինա, իրենց երկրներում քաղաքացիական հասարակությունը ներկայացնելու համար։ Նրանք բացառիկ ջանքեր են գործադրել ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և իշխանության չարաշահումների փաստագրման գործում։ Նրանց գործունեությունը ցույց է տալիս քաղաքացիական հասարակության կարևորությունը խաղաղության և ժողովրդավարության համար։

2023՝ Նարգիզ Մոհամմադի, Իրան ֊ Իրանում կանանց նկատմամբ ճնշումների դեմ պայքարի, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատության պաշտպանության համար։
2024՝ Նիհոն Հիդանկյո, Ճապոնիա ֊ միջուկային զենքից ազատ աշխարհի հասնելու ջանքերի և այն վկայությունների ներկայացման համար, որոնք ցույց են տալիս, որ միջուկային զենքը երբեք չպետք է կրկին կիրառվի։

2025՝ Մարիա Կորինա Մաչադո, Վենեսուելա ֊ Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները խթանելու անսպառ աշխատանքի և բռնապետությունից դեպի ժողովրդավարություն արդար ու խաղաղ անցման համար մղած պայքարի համար։

Նյութը վերցրել եմ պատմաբան Սուրեն Մանուկյանի վարած Մաքուր Պատմություն տելեգրամյան ալիքից: Հղումը կտեղադրեմ մեկնաբանության բաժնում, եթե հետաքրքիր ու որակյալ բովանդակությամբ նյութեր եք ուզում կարդալ, արժի բաժանորդագրվել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը