Խորագիր 10 ամիս առաջ - 21:00 12-10-2025

Խորագիր. Երևանի «թույն» օրը, Քոչարյանի թմբիրը, էթնիկ ու քաղաքական հայեր, արգելված զեկույցը

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։

Անդրադարձ է եղել Նուբարաշենի աղբավայրի այրվելուն, դա բնութագրվել է որպես էկոլոգիական աղետ, ինչի հետևանքով մեկ միլիոնից ավելի մարդ թունավորվում է բազմաթիվ քաղցկեղածին արտանետումներով. տեսակետ է հնչել, որ դա դիտավորյալ է արվում, որպեսզի տեղ ազատվի՝ նոր աղբ թափելու համար:

Քննարկվել է պետության անգործությունը նման իրավիճակում. պետությունը առաջին հերթին պետք է վարքագծի կանոններ մշակի կամ արդեն եղածը ևս մեկ անգամ ներկայացնի քաղաքացիներին, մինչդեռ դրա փոխարեն Տիգրան Ավինյանը ելույթ ունեցավ՝ կարծես փորձելով արդարանալ, որ ինքը մեղավոր չէ, և իրենք կգտնեն ու պատասխանատվության կենթարկեն մեղավորներին:

Հաղորդման ընթացքում խոսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս տված մամուլի ասուլիսի մասին, մասնավորապես նրա հնչեցրած այն մտքի, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գնալով զրոյի է ձգտում, և թե ինչու նախկին երեք նախագահները չեն ընդունում Փաշինյանի հետ բանավիճելու հրավերը:

Քննարկվել է այն հարցը, որ 44-օրյա պատերազմի զեկույցն առանց հրապարակելու՝ արխիվացվեց, և այս հարցում ընդդիմությունն ունի իր մեղավորությունը:

Անդրադարձ է եղել «քաղաքական» բառին և այսօր մեր հանրության մեջ դրա բացասական ընկալմանը. մարդիկ խուսափում են այդ բառից, նույնիսկ բարերար Սամվել Կարապետյանը և նրա հիմնադրած «Մեր ձևով» շարժման թիմը հայտարարում են, որ իրենք քաղաքական կառույց չեն:

Հնչել է մի կարևոր միտք, որ մենք ի սկզբանե ազատասեր ազգ ենք եղել և մեզ անվանել ենք մեր ազատության հերոսի՝ Հայկի անունով, խոսվել է հայկական ասացվածքների և դրանց միջոցով մեր ազգի նկարագիրը տալու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ