Ըստ էության 9 ամիս առաջ - 21:00 09-10-2025

Ըստ էության. «Հոկտեմբերի 27»-ը Սերժ Սարգսյանն է կազմակերպել. Հմայակ Հովհաննիսյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանին։

Նրա հետ խոսել ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում հնչեցրած հայտարարությունների, որ 1998-ին նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանն ուներ արտաքին աջակցություն, 98-ի ընտրությունները չկեղծելու, Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբները ճնշումների ենթարկելու, հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու, Ռուսաստանի Հայաստանից հեռանալու և մի շարք հարցերի մասին։

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ոճրագործություններին Հովհաննիսյանը նշեց. «Տեսնելով Վազգեն Սարգսյանի դին, հասկացա Ղարաբաղյան շարժման էջը փակվեց»։

Հովհաննիսյանի խոսքով` իրենք որոշում են ունեցել Սերժ Սարգսյանին կառավարման ոլորտից հեռացնելու համար։

«Առերեսման ժամանակ Վահան Շիրխանյանը Սերժ Սարգսյանին ասել է` «դու ես անձամբ կազմակերպել, լինելով ԱԱԾ տնօրեն։ Ինքը գիտեր, որ մենք որոշում ունենք, որ թույլ չտանք կառավարի ոչ մի ոլորտում»,- ասաց նա։

Հովհաննիսյանի պնդմամբ` Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հոգեզավակն է։

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում