Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 15:00 08-10-2025

Փաշինյանը լավ ա անում, որ պետական աշխատողների փողը բարձրացնում ա, բոլորը լավ աշխատում են․ հարցում

Նիկոլ Փաշինյանը մտադիր է հերթական անգամ պետական համակարգի աշխատողների աշխատվարձերը բարձրացնել, համապատասխան որոշումն էլ արդեն առկա է, սակայն վախենում է, որ հանրության ճնշող մեծամասնությունն իրեն կհայհոյի։ Իր մտահոգությունների մասին կառավարության ղեկավարն օրերս ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էր բարձրաձայնել։

«Վախենում ենք, որովհետև նոր առիթ ենք տալու, որ, ասենք, Հայաստանի ակտիվ հանրության 97 %-ը իրա իմացած բոլոր հայհոյանքները ուղղի մեր հասցեին»,- ասել է նա։

Փաշինյանը պետական ծառայողների աշխատավարձը բարձրացնելու որոշումը հիմնավորում է այն հանգամանքով, որ պետականում աշխատանքը մրցունակ չէ, քանի որ լավ կադրերը ցածր աշխատավարձերի պատճառով նախընտրում են տեղափոխվել մասնավոր հատված։

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ցանկանում հերթական անգամ պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացնել»։

Քաղաքացիներից շատերը պատասխանեցին, որ պետական աշխատողների աշխատավարձը բարձրացնելը ճիշտ որոշում է, սակայն զուգահեռ պետք է նաև թոշակները բարձրացվեն, ինչը տեղի չի ունենում։

«Ես մենակ ուզում եմ, ցանկանում եմ, որ իմ թոշակը ավելացնի. 36 հազարը քիչ ա, սկի դեղերին չի հերիք անում, սնունդին հերիք չի անում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

«Որովհետև բոլորը լավ աշխատում են՝ բարձր աշխատավարձ ունենան, լավ ապրեն»,- ասաց մեկ այլ քաղաքացի։ «Լավ ա անում, որ բարձրացնում ա։

Իրանից շատ գոհ ենք, որ մեր թոշակները բարձրացնում ա»,- նշեց մի ուրիշ քաղաքացի։

Քաղաքացիներից մեկն էլ կարծում է՝ Փաշինյանը նման բան է անում, որ առաջիկա ընտրություններում վերընտրվի։
«Երևի որ ընտրվի նորից։ Էդ ա գալիս, ուրիշ ոչ մի բան»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում