Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 11:44 07-10-2025

Միջադեպ՝ Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցում. 15-ամյա աշակերտը ճակատոսկրի կոտրվածքով հոսպիտալացվել է. shamshyan.com

Հոկտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում:

Այդ օրը՝ ժամը 14:50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա՝ «ճակատոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 15-ամյա տղա է, իսկ նրա հարազատները հայտնել են, որ նա Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում գլուխը պատահաբար հարվածել է դռանը, ինչի հետևանքով վնասվածք է ստացել:

Ոստիկանները, սակայն, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ ծնողների հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

Այդ օրը դպրոցում հիվանդանոց տեղափոխված երեխայի և նրա հասակակից համադասարանցի տղայի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հիվանդանոց տեղափոխված երեխան հարված է ստացել գլխի հատվածում:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել