Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 18:48 06-10-2025

Հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայի փողոցում. աղբն օրերով չի մաքրվում

Մալաթիայի փողոցում՝ դեպի Մալաթիա տոնավաճառ բարձրացող հատվածում, աղբի կուտակումներն արդեն դարձել են լուրջ խնդիր։

Oragir.News-ը ահազանգ է ստացել տեղի բնակիչներից: Նրանց խոսքով՝ աղբամանները վաղուց չեն մաքրվել, և դրանց շուրջը գոյացած կույտերը տարածվել են մայթերին ու ճանապարհին։

Արդյունքում տարածքում տիրում է ծանր գարշահոտություն, իսկ հակասանիտարական վիճակը դարձել է անհանդուրժելի․ աղբի մեջ կարելի է նկատել թե՛ սննդի մնացորդներ, թե՛ կենդանիների դիեր։ Ահազանգող բնակչի խոսքով՝ իրենք բազմիցս դիմել են համայնքային պատասխանատուներին, սակայն խնդիրը չի լուծվել, օր օրի վիճակն ավելի անհանդուրժելի է դարձել:

Oragir.News-ի տեսախցիկները ֆիքսեցին ողջ տարածքը, որն իսկապես անմխիթար վիճակում էր: Քաղաքացիները պահանջում են, որ աղբը շտապ հեռացվի և տարածքը մաքրվի, իսկ պատկան մարմինները վերահսկեն աղբահանության պարբերականությունը։

Քանի որ ոչ աշխատանքային ժամ էր, Oragir.News-ը չկարողացավ կապ հաստատել քաղաքապետարանի հետ:

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել