Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 8 ամիս առաջ - 13:23 06-10-2025

Սրանք լրիվ թքած ունեն երկրի Սահմանադրության և օրենքների վրա․ Ավետիք Քերոբյան

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, տեխնոլոգիական փորձագետ Ավետիք Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի 13.2 հոդվածի համաձայն` հոկտեմբերի առաջին կիրակի օրը նշվում է ազգային փոքրամասնությունների օրը:

Հայաստանում ապրում են եզդիներ, քրդեր, պարսիկներ, հրեաներ, ռուսներ, վրացիներ, ասորիներ, ուկրաինացիներ, հույներ: Ազգային ժողով կոչված կրկեսում օրենքով պետք է որոշակի քվոտայով ներկայացված լինեն ազգային փոքրամասնությունները:

Բայց արի ու տես, որ պետական ոչ մի պաշտոնյա, նույնիսկ փոքրամասնությունները ներկայացնող պատգամավոր կոչվածները, այդ օրվա հետ կապված ոչ արտահայտվել են, ոչ էլ երևի հիշել:

Ասածս ինչ է. սրանք լրիվ թքած ունեն երկրի Սահմանադրության և օրենքների վրա, իրենց համար դրանք գոյություն ունեն միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկին պատժելու համար հարմար հոդված է պետք գտնել»։

Ձեզ գուցե հետաքրքրի