Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 8 ամիս առաջ - 20:30 04-10-2025

Չգիտեմ՝ շա՞տ ա, թե՞ քիչ․ լույսն ինչքան գալիս ա, էդքան էլ մուծում ենք. հարցում

Բազմաթիվ քաղաքացիներ սոցցանցերում, նաև ահազանգերի տեսքով հայտնում են, որ ՀԷՑ-ի պետականացումից հետո նկատում են հավելագրում։

Քաղաքացիերը նշում են, որ նախկինում իրենց կատարած վճարումներից շատ ավելին են վճարում՝ չհասկանալով, թե որն է խնդիրը, այն դեպքում, երբ ծախսած էլեկտրաէներգիայի քանակը նույնն է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «ՀԷՑ-ի պետականացումից հետո հավելագրում նկատե՞լ եք»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասցին, որ չեն ուշադրություն չեն դարձրել։

«Ոչ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ուշադրություն չի դարձրել փոփոխությանը։

«Երևի նույն չափով, չգիտեմ։ Ինչքան որ գալիս ա, էդքան էլ վճարում ենք։ Շատ ա գալիս, թե քիչ՝ չգիտեմ»,- նշեց նա։

«Ես ոչ մի բան չեմ նկատել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով