copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 20:18 04-10-2025

Ոստիկանությունը սկսել է ցրել Վրաստանի նախագահի նստավայր ներխուժած ցուցարարներին

Ոստիկանական ուժերը սկսել են ջրցաններ կիրառել Թբիլիսիում, նախագահի նստավայրի մոտ հավաքված ցուցարարների դեմ, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։ Բարձրախոսներով ցուցարարներին կոչ են անում ցրվել, ի պատասխան՝ քարեր են նետվում։ Ցուցարարների եւ ուժայինների միջեւ պարբերաբար բախումներ են տեղի ունենում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ցուցարարները կոտրել են նախագահի նստավայրի դարպասները եւ հարձակվել պահակների վրա։

Ամենից շատ դիտված