copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 18:13 04-10-2025

Չեխիայի ընտրություններում առաջատար է նախկին վարչապետ Բաբիշի կուսակցությունը

Չեխերը շաբաթ օրը ավարտեցին երկօրյա քվեարկությունը համապետական ընտրություններում, որոնց արդյունքներով առաջատար է նախկին վարչապետ, միլիարդատեր Անդրեյ Բաբիշի կուսակցությունը։ Գրում է «Ազատությունը»։

Պոպուլիստ քաղաքական գործիչն ակնկարկել է, որ կառավարություն վերադառնալու դեպքում կվերանայի Չեխիայի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունն ու Եվրամիության հետ հարաբերությունները։ Բաբիշը հայտնի է Սլովակիայի, Հունգարիայի առաջնորդների հետ իր մտերմությամբ. այդ երկրները հրաժարվել են Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել և դեմ են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին։

2017-2021 թվականներին Չեխիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրած Բաբիշի գլխավորած ANO («Այո») կուսակցությունը, ըստ հարցումների, ավելի քան 30 տոկոս ձայն է հավաքել: Մինչդեռ իշխող ուժը՝ վարչապետ Պետր Ֆիալայի ղեկավարած «Միասին» միավորումն, ըստ նույն հարցումների, ընդամենը 20 տոկոս քվե է ստացել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին