copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 17:15 04-10-2025

Թբիլիսիում ցույցը մեկնարկեց. Ռուսթավելին փակ է

Ռուսթավելիի պողոտան փակվեց. ցուցարարները զբաղեցրել են Թբիլիսիի խորհրդարանի դիմացի ճանապարհի մի մասը։ Գրում է «Ալիք Մեդիան»։

Շուտով ցուցարարներին կմիանա մոտոցիկլետավարների երթը, իսկ Խորհրդարանի ուղղությամբ կշարժվեն նաև ԹՊՀ-ի ուսանողները։

Ժամը 16:00-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում նախատեսված է լայնածավալ ցույց։ Մայրաքաղաքից բացի, հանրահավաքներ են նախատեսված նաև մարզերում: Համերաշխության ցույցեր են սպասվում աշխարհի մոտ 20 երկրներում։

Ցուցարարները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և որոշ ընդդիմադիր կուսակցություններ բոյկոտում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ պահանջելով քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում և «Վրացական երազանք»-ի կառավարության հրաժարականը։

Ոստիկանականները առավոտից մոբիլիզացված են Ազատության հրապարակի և Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքի մոտ, որտեղ պետք է տեղադրվի հանրահավաքի գլխավոր բեմը:

Աղբյուրը նշում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ՏԻՄ ընտրությունները անցկացվում են առանց հավաստի և անկախ դիտորդական այն կազմակերպությունների, որոնք նախորդ տարիներին բազմիցս հետևել են Վրաստանի ընտրական գործընթացներին, այդ թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ISFED-ը, Transparency International Georgia-ն և այլն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ