copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 11:10 04-10-2025

Իսրայելը դադարեցրել է Գազա քաղաքի գրավման գործողությունը

Իսրայելի բանակ դադարեցրել է Գազա քաղաքի գրավման գործողությունը և նվազագույնի հասցրել ակտիվությունը Գազայի հատվածում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը կյանքի կոչելու վերաբերյալ պատերազմող կողմերի համաձայնությունից հետո, հաղորդում է Իսրայելի ռազմական ռադիոն։

«Իրավիճակի գիշերային գնահատականներից և ամերիկացի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո քաղաքական ղեկավարությունը հանձնարարել է Իսրայելի պաշտպանության ուժերին նվազագույնի հասցնել իրենց գործունեությունը Գազայում և իրականացնել միայն պաշտպանական գործողություններ»,-հաղորդել է ռադիոկայանը։

Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածի կառավարումը հանձնել պաղեստինյան կոմիտեին և ազատ արձակել ողջ մնացած բոլոր պատանդներին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը