Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 8 ամիս առաջ - 22:52 02-10-2025

Նորզելանդական ընկերությունը ներկայացրել է գինի կատուների համար

Այժմ կատուների տերերը կարող են խմիչքը կիսել իրենց սիրելի կենդանիների հետ: Նոր Զելանդիայի մի ընկերություն ստեղծել է հատուկ գինի կատուների համար։

Ըմպելիքը լիովին անվտանգ է կենդանիների համար․ դրա հիմնական բաղադրիչը կատվախոտն է, որը կատուներին դարձնում է ավելի ուրախ, իսկ շների վրա ունի հանգստացնող ազդեցություն։

Գինու պատրաստման մեջ օգտագործվում են կատվախոտի տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ առավելություններ՝ սկսած մարսողության բարելավումից մինչև սթրեսի նվազեցում։