Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 11:35 02-10-2025

Գերմանիան շուրջ 15,5 մլն եվրո կհատկացնի Հայաստանին

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 2–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրին։

Համաձայնագրով նախատեսվում է հետևյալ օժանդակությունը․

Մասնավոր տնտեսության զարգացում և նախնական և միջին մասնագիտական կրթություն Հայաստանում՝ մինչև 6,1 մլն եվրո։

Կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայքների կլիմայադիմացկուն զարգացման՝ մինչև 6,1 մլն եվրո,

Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում՝ մինչև 3,1 մլն եվրո,

Ուսումնասիրությունների և մասնագետների հայաստանյան ֆոնդեր՝ մինչև 300 հազար եվրո,

ԳԴՀ կառավարությունը Համաձայնագրի 1-ին կետով ներկայացված՝ վերոնշյալ 4 ծրագրերի իրականացման համար տրամադրում է անձնակազմային և ոչ դրամական ծառայություններ, անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսական գումարներ՝ 15,6 մլն եվրո ընդհանուր արժեքով։ Նշված ծրագրերի կատարումը ԳԴՀ կառավարությունը հանձնարարում է Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությանը (ԳՄՀԸ/GIZ):

ՀՀ կառավարությունը կատարող կազմակերպություններին ազատում է բոլոր տեսակի ուղղակի հարկերից, որոնք ՀՀ-ում ծագում են։

ՀՀ կառավարությունը ԳԴՀ անունից ներմուծված ապրանքները, այդ թվում սարքերն ու ավտոմեքենաները, ազատում է բոլոր տեսակի ներմուծման և արտահանման տուրքերից, նավահանգստային և պահեստային վճարներից, ինչպես նաև բոլոր այլ պետական տուրքերից և երաշխավորում է դրանց անհետաձգելի բացթողումը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին