copy image url
Արտաքին Ներքին 9 ամիս առաջ - 23:07 01-10-2025

Թուրք նախարարը գրառում է կատարել Արսեն Թորոսյանի հետ հանդիպման մասին

Սերբիայում հանդիպել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ կանանց համաժողովի շրջանակում:

X-ի իր էջում գրել է Թուրքիայի ընտանեկան և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը։

«Քննարկել ենք սոցիալական ծառայությունների ոլորտում իրականացվող ծրագրերը և գնահատել ենք դրանց ծածկույթն ընդլայնելու և որակը բարելավելու մեր ջանքերը։

Մեր միջազգային կապերի միջոցով կշարունակենք վճռականորեն աշխատել կանանց լիազորությունների, մեր ընտանիքների բարեկեցության և մեր երեխաների ապագայի համար»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված