Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 18:00 01-10-2025

Փաշինյանն ամեն օր մի էշություն ասում ու անում ա․ անունը լսել չեմ ուզում․ հարցում

ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով փախստականների Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին հարցին, հայտարարեց, որ արցախցիների վերադարձն իրատեսական չի համարում։

«Ես ուղիղ ասում եմ, որ դա իրատեսական չեմ համարում, և կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ դա ասելը: Եվ փախստականների, ընդհանրապես բոլոր փախստականների վերադարձի թեման էս համատեքստում ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետև Ղարաբաղի կոնֆլիկտը սկսվել է թվում է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ և վերաճել է երկարատև կոնֆլիկտի»,- հայտարարեց նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Բարոյակա՞ն է, որ Փաշինյանն արցախցիների վերադարձը վտանգավոր է համարում, բայց նրանց անունից Եվրոպայից գումար է խնդրում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, որոշներն էլ ասացին, որ դա բարոյական քայլ չէ։

«Ես չեմ ընդունում էդ ճիշտը։ Կյանքում մարդ պիտի մաքուր ապրի։ Ես միշտ հարգել եմ Ղարաբաղը։ Մի հատ Ստալին ա պետք, որ սաղի հարցերը լուծի»,- պատասխանեց քաղաքացիների մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կողմ չէ դրան։ «Էնքան խորը հարց ա, էկեք՝ ես չպատասխանեմ, դարդերս դուրս կտա։ Էսօր ինչ կա, սաղ սուտ ա։ Չեմ ասի, համենայնդեպս՝ կողմ էլ չեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա նորմալ չէ։

«Իհարկե նորմալ երևույթ չի, Փաշինյանն ամեն օր մի էշություն անում ա»,- ասաց նա։

«Փաշինյանի անունը չեմ ուզում լսել, ինքը ազգի դավաճան ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել