Ներքին 11 ամիս առաջ - 17:19 01-10-2025

Գնունու շուկայի ապամոնտաժված տաղավարների տերերը փոխհատուցում չեն ստանա

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի քաղաքապետարանն այսօր, վաղ առավոտից սկսել է Գնունու շուկայի առաջին գծի տաղավարների ապամոնտաժման գործընթացը։ Քաղաքապետարանը շեշտում է, որ գործընթացը տնտեսվարողների հետ քննարկվել է ամիսներ շարունակ, և վաճառողները նախապես իրազեկված են եղել սպասվող աշխատանքների մասին։

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը լրագրողների հետ զրույցում ասաց․

«Արդեն 3-4 ամիս է, ինչ այս քննարկումները տեղի են ունենում տնտեսվարողների հետ։ Մենք նախապես իրենց հիշեցրել ենք, որ կրպակները, տաղավարները կամ տարատեսակ այլ նյութերով պարփակված առևտրի կետերը պետք է ամբողջությամբ ապամոնտաժվեն։ Տնտեսվարողները մասնակցել են նաև մեր հետ հանդիպումներին քաղաքապետարանում, խնդրել էին ժամանակ տրամադրել, և նրանց խնդրանքը բավարարվել է։ Այսօր հենց այն օրն է, որի համար իրենք նախապես պատրաստվել էին։

Շուրջ 4 ամիս առաջ տնտեսվարողների հետ փոխհամաձայնության ենք եկել։ Նրանք այնքան իրազեկված են եղել, որ արդեն երեք օրում ապրանքները տարհանել են տարածքից, որպեսզի մենք այսօր առավոտյան կարողանանք սկսել աշխատանքները»։

Խոջայանի խոսքով՝ փոխհատուցման հարց չի քննարկվել, քանի որ այդ կրպակներն ու տաղավարները որևէ իրավական կարգավիճակ չունեն. «Օրենքով դրանք փոխհատուցման ենթակա չեն։ Իսկ այն գույքը, որն արժեք է ներկայացնում, տնտեսվարողներին ժամանակ էր տրամադրվել տեղափոխելու կամ իրենց միջոցներով ապամոնտաժելու համար, որպեսզի նյութական վնաս չկրեն»։

Ռուբեն Խոջյանը հավելեց նաև, որ նույն ճակատագիրն է սպասում նաև մյուս տաղավարներին։ «Դրանք ևս ապամոնտաժվելու են՝ փաստաթղթային խնդիրների լուծումից հետո։ Ամբողջ գործընթացի նպատակը մայթերի ամբողջական ազատումն է»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է