Ներքին 11 ամիս առաջ - 15:50 01-10-2025

Լավ է ուշ, քան երբեք. Գնունու շուկայի վաճառողները դեմ չեն տաղավարների ապամոնտաժմանը

Այսօր․ վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Գնունու շուկայի առաջին գծի տաղավարները։

Oragir.News-ը տեղում էր, զրուցեց վաճառողների հետ։ Նրանցից շատերը նշեցին, որ նախապես տեղեկացված են եղել տաղավարների ապամոնտաժման մասին և ապրանքները հեռացրել էին, քաղաքապետարանից իրենց որևէ այլընտրանք չի առաջարկվել։

Շուկայի տարեց վաճառողներից մեկը նշեց․ «Որոշել են, որ պետք է տաղավարները հանվեն, ոչ ոք չի կարող դրա դեմ դուրս գալ։ Շատ տարածքներ կան, լիքը խանութներ կան, ով հնարավորություն ունի՝ տեղավորվում է։ Բայց եթե խոսքը մայթին է վերաբերում, ես դրան դեմ չեմ։ Մարդը երեխայի ձեռքը բռնած պետք է հանգիստ քայլի մայթով, ոչ թե մեքենաների կողքով։ Էդ գործը պետք էր վաղուց անել։ Լավ է ուշ, քան երբեք։ Տաղավարները 30 տարի կանգնած են, ես այդքան եմ աշխատել ու ապրել դրանց կողքին։ Թող ապամոնտաժեն, ճիշտ են անում, հասարակ քաղաքացու իրավունքներն էլ պետք է պաշտպանվեն»։

Վաճառողներից մեկն էլ թեպետ ընդունեց տարածքի բարեկարգման անհրաժեշտությունը, սակայն ուշադրություն հրավիրեց նաև սոցիալական հետևանքներին․ «Բարեկարգման ու կանաչապատման տեսանկյունից սա արդարացի քայլ է։ Բայց սոցիալական առումով՝ որոշ քաղաքացիների համար ծանր է, որովհետև նրանք զրկվում են եկամտի աղբյուրից։ Այնուամենայնիվ, ժամանակավոր կառույցները ենթակա են առաջին իսկ պահանջով ապամոնտաժման։ Իսկ եթե խոսքը հիմնական, կադաստրով գրանցված կառույցների մասին է, ապա դրանց հարցը կարող է լուծվել միայն դատարանում»։

Շուկայի մի շարք վաճառողներ էլ առհասարակ խուսափեցին կարծիք հայտնելուց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է