copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 13:12 30-09-2025

ԵՄ ղեկավարությունը աջակցություն է հայտնել Գազայի հարցով Թրամփի առաջարկին

Եվրամիության երկրները պատրաստ են մասնակցել Գազայի հատվածում հակամարտության կարգավորման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի իրականացմանը: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Ողջունում եմ Մերձավոր Արևելքում պատերազմի կարգավորման Թրամփի ծրագիրը։ Կոչ եմ անում բոլորին ակտիվորեն մասնակցել դրան։ ԵՄ-ն պատրաստ է ներդրում ունենալ ծրագրի իրականացման գործում»,- նշել է ԵՀ ղեկավարը:

Նա հավելել է, որ Գազայի հատվածում հակամարտության կարգավորումը երկու ժողովուրդների համար «երկու պետության» ստեղծման սկզբունքով մնում է միակ կենսունակ տարբերակը տարածաշրջանում խաղաղության ապահովման համար:

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ևս պաշտպանել են Եվրահանձնաժողովի ղեկավարի դիրքորոշումը:

Ամենից շատ դիտված