Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:30 29-09-2025

Նիկոլն ուրացող ա․ ինքը զոհերի առաջ չի խոնարհվում, դերասանություն ա անում․ հարցում

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին Արմավիրում անցկացված ֆեստիվառի ժամանակ, ծնկաչոք խոնարհվել է նահատակների առաջ։ Սակայն սրա ֆոնին նա ո՛չ սեպտեմբերի 19-ին, ո՛չ սեպտեմբերի 21-ին, ո՛չ սեպտեմբերի 27-ին Եռաբլուր չի այցելել և հարգանքի տուրք չի մատուցել զոհվածների հիշատակին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ Նիկոլ Փաշինյանը մեր զոհերի առաջ խոնարհվում է, բայց Եռաբլուր չի գնում ու նրանց հիշատակը չի հարգում»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ դա նորմալ չէ, որոշներն էլ ասացին, որ անընդունելի է Եռաբլուր այցելելը։

«Իհարկե նորմալ չի, Փաշինյանն ինքն արդեն աննորմալ է։ Ես իրան չեմ սիրում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը դերասանություն է անում։ «Դերասան ա, ընտրություններ ա դեմը, պիտի իր ա կերած բողկերը մարսի, թե չէ՝ խաբելով, կեղծելով։ Սա երկիր չի, ժողովուրդը ժողովուրդ չի, թե չէ էսօր ինքը ինչ իրավուք ուներ էնդեղ մնալու»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանի ոչ մի քայլ նորմալ չէ։ «Ինքը հատուկ գնաց Մոսկվա, էնտեղից Նյու Յորք, որ չայցելի։ Նորմալ չի, ոչ միայն դա, իր յուրաքանչյուր քայլը նորմալ չի։ 7 Տարի ա տառապում ենք մենք»,- ասաց նա։

«Ինքը սուտ անձնավորությունն ա։ Ինքը չի խոնարհվում, ինքն ուրացող ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին