copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 22:58 25-09-2025

Ես այլևս երբեք ոչ մեկին «թղթե վագր» չեմ անվանի. Թրամփը կտրուկ է արտահայտվել ՌԴ-ի հասցեին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի մասին վերջին կտրուկ արտահայտություններից հետո հայտարարել է, որ այլևս մտադիր չէ օգտագործել «թղթե վագր» արտահայտությունը:

Թրամփն իրեն պատկանող «Truth Social» սոցցանցում ավելի վաղ գրել էր, թե կարծում է, որ Ռուսաստանն Ուկրաինայում «աննպատակ» պայքար է տանում, իսկ ՌԴ-ին բնութագրել էր, որպես «թղթե վագր»:

«Ես այլևս երբեք ոչ մեկին «թղթե վագր» չեմ անվանի»,- խոստացել է Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:

Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Ռուսաստանի համար եկել է Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու ժամանակը:

«Կարծում եմ (ՌԴ-ի համար - խմբ.)` եկել է կանգ առնելու ժամանակը»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփի կարծիքով՝ Էրդողանը կարող է զգալի ազդեցություն ունենալ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման վրա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ