Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 8 ամիս առաջ - 22:23 25-09-2025

Մալաթիայում երբեմնի հայկական թաղամասերը և բնակավայրերը. թուրք լրագրողի հոդվածը

Թուրք լրագրող Իլքեր Իսմայիլ Դուրաքը հոդված է հրապարակել Մալաթիայի հայկական ժառանգության վերաբերյալ։

Հոդվածում լրագրողը նշել է, որ Մալաթիան պատմության ընթացքում եղել է տարբեր ժողովուրդների ու մշակույթների համակեցության վայր։ Դրանց թվում հայերը երկար տարիներ կարևոր դեր են ունեցել քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքում։

Թեև այսօր նրանց թիվը զգալիորեն նվազել է, սակայն երբեմնի հայկական թաղամասերն ու բնակավայրերը շարունակում են հիշեցնել անցյալի բազմազանությունը։

Քաղաքի կենտրոնը հայաբնակ էր՝ հատկապես ներկայիս Չավուշօղլու թաղամասի շրջակայքը, որտեղ գտնվում էր Սուրբ Երրորդություն կամ Թաշհորոն եկեղեցին։ Հայկական բնակչություն կար նաև Յենի համամ և Ֆըրընջը թաղամասերում։

Մալաթիայի գավառներում ևս հայերը խոշոր ներկայություն ունեին։ Արաբկիրը առանձնանում էր բազմաթիվ եկեղեցիներով ու դպրոցներով և մեծաթիվ հայ համայնքով։ Արգուվանում, հատկապես գյուղերում, հայերն էին բնակվում։ Հեքիմհանն իր հերթին հայտնի էր հայ վարպետներով, որոնք զբաղվում էին առևտրով ու արհեստներով։ Դարենդեում ևս կային հայկական թաղամասեր, իսկ հին եկեղեցիների ու դպրոցների ավերակները մինչ օրս վկայում են այդ մասին։ Դողանշեհիրի, Փյութուրգե և Յեշիլյուրթի որոշ գյուղեր նույնպես հիշատակվում են որպես հայկական բնակավայրեր։

Հայերը Մալաթիայում հիմնականում զբաղվում էին խաղողագործությամբ, գինեգործությամբ, քարագործությամբ ու երկաթագործությամբ։

«Թեև այսօր համայնքը գրեթե վերացել է, սակայն նախկին հայկական բնակավայրերը շարունակում են վկայել քաղաքի բազմամշակութային անցյալի մասին»,- եզրափակում է թուրք լրագրողն իր հոդվածը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել