copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 19:02 24-09-2025

Փաշինյանը կարող էր ԱԽ արտահերթ նիստ հրավիրել. ողջ երկրում ակնհայտ է քրեածին բաղադրիչի ակտիվությունը

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Կարծում եմ, որ բոլորովին չափազանցություն չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանության առնչությամբ հրավիրեր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ եւ քննարկեր թե սպանությանը, թե ընդհանրապես հանրապետությունում քրեածին, օպերատիվ իրավիճակին առնչվող հարցեր:

Իհարկե առանձնապես ակնկալիք ունենալ, թե դա կարող էր բերել կառավարման որակի փոփոխության, թերեւս չկա, հաշվի առնելով տարբեր նախադեպեր: Բայց, դա գոնե կարող էր թույլ հույս առաջացնել, որ գիտակցվում են իրավիճակի խորքային պատճառներն ու վտանգները:

Միեւնույն ժամանակ, ՆԳՆ նախարարի պաշտոնանկությունը կարծում եմ նվազագույնն է, որ պետք է իրականացվի, հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ինքն իր ցավակցական գրառումով դե ֆակտո արձանագրել է, որ համակարգը Փարաքարում տապալել է կանխարգելիչ գործառույթը:

Սակայն, բանը միայն Փարաքարը չէ, այլ ընդհանրապես իրավիճակը ամբողջ հանրապետությունում, երբ ակնհայտ է քրեածին բաղադրիչի ակտիվությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ