copy image url
Միտք Ներքին 11 ամիս առաջ - 08:53 23-09-2025

Բանավեճը կարող ենք «Երևան-Կենտրոնի» իմ խցում նախկին կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի. Նիկոլ Փաշինյան

Եթե դուք հաղթանակ եք բերել ժողովրդին, կարո՞ղ եք բացատրել՝ 1996-ից սկսած ընտրությունները ինչու՞ էիք կեղծում։ Ինչպե՞ս կարող էր ժողովուրդը իրենց հաղթանակ բերած առաջնորդներին չընտրել։ Ինչպե՞ս։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նախկին նախագահներին:

«ՏՊԼ-ն Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ։ ՌՍ-ն Ղարաբաղը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ Հայաստան։ ՍՔ-ն ավելի վաղ էր փախել Ղարաբաղից, Լաչինի պոստում հավաքած մանեթեները վայելելու։

Հաղթո՜ղ նախագահներ, հաղթո՜ղ նախագահներ․ Երրորդ հանրապետության պատմության մասին խորհելիս սարսափով արձանագրեցի, որ «հաղթող նախագահ» հորջորջվողներից ոչ ոք, պատկերացնու՞մ եք, ոչ ոք, ոչ մի անգամ ժողովրդի վստահության քվեն չի ստացել։

Լսեք, եթե դուք հաղթանակ եք բերել ժողովրդին, կարո՞ղ եք բացատրել՝ 1996-ից սկսած ընտրությունները ինչու՞ էիք կեղծում։ Ինչպե՞ս կարող էր ժողովուրդը իրենց հաղթանակ բերած առաջնորդներին չընտրել։ Ինչպե՞ս։

Իսկ չէր ընտրում, որովհետև ի հեճուկս ձեր կողմից վճարվող իբր վերլուծաբանների, «ժողովրդական ու վաստակավոր» արտիստների, Հայաստանի սնուցող մայրերը և նրանց ետևում լուռ ու խոհուն կանգնած նահապետ հայրերը հասկանում էին, որ դուք հաղթանակ չեք բերել, այլ Հայաստանը քաշել եք մի անդունդի մեջ, որից ելք չկա։

Ու հիմա մեռնում եք, տեսնելով, որ այո հազարավոր զոհերի գնով այդ ելքը գտնվել է։ Մեռնում եք բառիս բուն իմաստով, օրը երեք անգամ։ Մի հատ առավոտ, մի հատ կեսօրին ու մի հատ էլ մութն ընկնելուն պես։

Հիմա էն ասեք, բանավեճի գալու՞ եք, թե ոչ։ Կարող եք Կտրիճին, Սամոյին, Գևորգին, Վազգենին էլ հետներդ բերել։ Բանավեճը կարող ենք «Երևան–Կենտրոնի» իմ խցում նախկին կազմակերպել, որ բոլորիդ հարմար լինի»,- ասվում է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին