copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 20:17 22-09-2025

«Հանրապետություն» խմբակցությունն առաջարկում է Լենինգրադյան փողոցը անվանափոխել Քըրքորյանի անվամբ

Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունն առաջարկում է Լենինգրադյան փողոցը անվանափոխել բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ՝ «Քըրք Քըրքորյան» փողոց:

Խմբակցությունն առաջարկը ներկայացրել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում։

«Լենինգրադյան փողոցը մինչև օրս կրում է խորհրդային անցյալը խորհրդանշող անվանում։ Նկատի ունենալով, որ անգամ Ռուսաստանի Դաշնությունում արդեն տարիներ շարունակ Լենինգրադ անվանումը որպես վարչատարածքային միավոր գոյություն չունի (քաղաքն արդեն վերանվանվել է Սանկտ Պետերբուրգ)»։

Նախագիծը մշակվել է խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի և անդամներ Մհեր Բեջանյանի, Հայկ Սահակյանի, Արմեն Մկրտչյանի, Հարություն Մանվելյանի, Գոհար Բալդրյանի, Նելլի Ղարդյանի, Լինա Ղշյանի կողմից։

Այս պահին նախագծին կողմ է քվեարկել 75 քաղաքացի, դեմ՝ 3-ը։ Նախագիծը դիտվել է 362 անգամ, իսկ քվեարկությունը կավարտվի սեպտեմբերի 25-ին։ Հաջորդիվ նախագիծը կընդգրկվի ավագանու նիստի օրակարգ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում