Թեթև զրույց 11 ամիս առաջ - 18:00 20-09-2025

Թեթև զրույց. Մարքեթինգի նոր տենդենցները և հաճախորդներ ներգրավելու առանձնահատկությունները

Oragir.News-ի «Թեթև զրույց» հաղորդման հյուրը Art Space ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Մարատն է։

Մեր հանդիպման ընթացքում նա կիսվեց իր մասնագիտական ճանապարհով՝ պատմելով, թե ինչպես է սկսվել իր կարիերան և ինչ դժվարություններ ու հաջողություններ է անցել մինչ այսօրվա պատասխանատու պաշտոնին հասնելը։ Մարատը ներկայացրեց, թե որքան մեծ և բազմաշերտ դեր ունի մարքեթինգը ժամանակակից բիզնեսի զարգացման մեջ՝ ընդգծելով, որ այն ոչ միայն ապրանք կամ ծառայություն վաճառելու գործիք է, այլև ռազմավարական մտածողություն, որը ձևավորում է ընկերության ամբողջական կերպարը և երկարաժամկետ հաջողությունը։

Նա մանրամասն խոսեց հաճախորդների հետ հարաբերությունների կառուցման, ստեղծագործական մոտեցումների և նորագույն տեխնոլոգիաների կիրառման մասին՝ ընդգծելով, որ արագ փոփոխվող տենդենցները պահանջում են շարունակական կրթություն և ճկունություն։

Մարատը նաև կիսվեց իր փորձով՝ պատմելով իրական օրինակների մասին, որոնք ցույց են տալիս, թե ինչպես ճիշտ մշակված մարքեթինգային ռազմավարությունը կարող է վերափոխել բիզնեսի զարգացումը և ստեղծել ամուր կապ լսարանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին