copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 23:57 19-09-2025

ՄԱԳԱՏԷ-ն ապահովում է Բաքվում Ֆորմուլա-1-ի միջուկային անվտանգությունը

ՄԱԳԱՏԷ-ն ապահովում է Բաքվում Ֆորմուլա-1-ի մրցումներում միջուկային անվտանգությունը։

Նման հայտարարություն են արել կազմակերպությունից։

Գործակալության փորձագետները Ֆրանսիայի և ԱՄԷ-ի գործընկերների հետ միասին ստուգել են ռադիացիոն հսկողության ավելի քան 100 սարք: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նշել է, որ խոշոր միջոցառումները կարող են թիրախ լինել հանցագործների համար,և գործակալությունն օգնում է երկրներին փակել անվտանգության կրիտիկական բացերը:

Նշենք՝ ՄԱԳԱՏԷ-ն արդեն աջակցել է Բաքվին COP-29-ում։