copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 15:53 19-09-2025

Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է ՔՊ-ի կասկածելի ֆինանսավորման քրեական վարույթը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» ֆեյսբուքյան էջը գրում է․

«Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ 2022-ի նվիրատվությունների գործով քրեական վարույթը, որը հարուցվել էր խոշոր չափերի ապօրինի նվիրատվություններ ներգրավելու հատկանիշներով։

Խնդիրը բացահայտել էին Organized Crime and Corruption Reporting Project-ն ու CivilNet-ը ՝ ցույց տալով, որ իշխող կուսակցությունում գործել է կազմակերպված մեխանիզմ՝ քարոզարշավի ֆինանսավորման համար անհայտ ծագման գումարներ ներգրավելու համար։

Այս գործի կարճումը 2026թ․ ԱԺ ընտրություններին ընդառաջ ոչ միայն լուրջ հարված է հանրային վստահությանը, այլ նաև ռիսկեր է ստեղծում իշխող կուսակցության հետագա ֆինանսավորման աղբյուրների օրինականության և թափանցիկության համար»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից