copy image url
Միտք Ներքին 10 ամիս առաջ - 12:49 19-09-2025

Մինչ Հայաստանում հնչում էին մեղադրանքներ՝ «չկռվեցին» և «հանձնեցին Արցախը», նրանք անհավասար մարտերում ապրեցին և զոհվեցին

Արման Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
·
«Այսօր՝ մինչ Նիկոլ Փաշինյանը Էլվինա Մակարյանի երգերից է լսում, որպես աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկ.
Երկու տարի առաջ՝ այս օրը, փորձեցին փակել մեր պատմության վերջին հաղթանակներից մեկի էջը։ Բայց դրա մասին չէ հիմա, որ ուզում եմ խոսել։ Այդ օրը, քաղաքական ղեկավարության անճարության պատճառով Արցախը մնացել էր մենակ Ադրբեջանի դեմ։ Մարտակերտի 718 «Ծառեն պոստում» և 719 «Պուշկին յալ» մարտական դիրքերում մեր ստորաբաժանման տղաները իրենց առավել հզոր կեցվածքով ու մարտունակությամբ աչքի ընկան հերթական անգամ ապացուցեցելով, որ իրենց կյանքի գնով ու խիզախությամբ պատրաստ են պաշտպանելու հայրենի հողն ու տունը, անկախ թվային հարաբերակցությունից։ Մինչ Հայաստանում հնչում էին մեղադրանքներ՝ «չկռվեցին» և «հանձնեցին Արցախը», նրանք անհավասար մարտերում ապրեցին և զոհվեցին։

718 մ/դ-ում զոհվել են՝ Բալայան Արմենը, Հարությունյան Րաֆոն, Սարգսյան Տիգրանը, Կարախանյան Սաշան, Ղուկասյան Գոռը և Ադամյան Էդուարդը։ 719 մ/դ-ում զոհվել է Ավանեսյան Տիգրանը։ Այս երկու դիրքերում ունեցել ենք նաև հինգ վիրավոր։

Տղաների մինչև վերջ մղած պայքարը պետք է մեզ օրինակ լինի՝ վաղվա օրվա պայքարի և հայրենիքը պաշտպանելու համար։
Փառք ձեզ՝ ձեր հայրենանվիրության համար։ Իսկ նրանք, ովքեր թողեցին Արցախը մենակ, դեռ պատասխան են տալու։
Մեջտեղում Րաֆֆոն է, աջից՝ Տիգրանը Բալայան(վիրավորված) զոհված Արմեն Բալայանի եղբայրը»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում