Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 16:50 10-09-2025

Սեպտեմբերի 11-ին ցիկլոն կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան

Սեպտեմբերի 11-ին կեսօրից հետո Հայաստանում սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից։ Այս մասին ֆեյսբուքյան ի էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում անձրև և ամպրոպ, ինչպես նաև ջերմաստիճանի անկում կլինի՝ այսօրվա համեմատ մոտ 5-6 աստիճանով: Վաղվանից օրերը ո՛չ շատ շոգ կինեն, ո՛չ էլ շատ սառը»: