copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 11:19 10-09-2025

Վերանայվել է ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացը

ԱՊՊԱ պայմանագրերի կնքման ընթացքում ապահովադրի գրանցման հասցեի ստուգման գործընթացը վերանայվել է։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն:

«Սկզբնական մոտեցման նպատակն էր ապահովել վավերական ու վստահելի տվյալներ՝ համադրելով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Ճանապարհային ոստիկանության բազաներում առկա հասցեների տեղեկատվությունը։ Սակայն երկու բազաներում երբեմն օբյեկտիվ պատճառներով ի հայտ եկող անհամապատասխանությունը հանգեցրել է սպառողների դժգոհությանը:

Հիմք ընդունելով պայմանագիր կնքողների դիմում-բողոքները՝ Բյուրոյի կողմից վերանայվել է այս մոտեցումը։ Նոր կարգավորման համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար հիմք է ընդունվելու բացառապես ՀՀ անձնագրային և վիզաների վարչության բազայում առկա գրանցման հասցեն։ Միայն այն դեպքերում, երբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համակարգը տեխնիկապես անհասանելի կլինի, ապահովագրական ընկերությունները տվյալները կստանան Ճանապարհային ոստիկանության բազայից:

Այս փոփոխությունը կնպաստի պայմանագրերի կնքման ընթացքում հնարավոր խոչընդոտների կանխմանն ու սպառողների բավարարվածության բարձրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը