Ըստ էության 10 ամիս առաջ - 20:00 09-09-2025

Ըստ էության․ Սահմանի բացմամբ մեր պարենային անվտանգությունը զիջելու ենք Թուրքիային. Արա Պապյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք միջազգայնագետ, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանին։

Նրա հետ խոսել ենք օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված վաշինգտոնյան հռչակագրի, դրա շնորհիվ իրական խաղաղություն հաստատելու, միջազգային պարտավորությունների առումով հռչակագրի իրավական ուժ ունենալու, Հայաստանի ինքնիշխան օրակարգը վերականգնելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և մի շարք այլ հարցերի մասին։

Պապյանի խոսքով՝ ԱՄՆ-ում ստորագրված հռչակագիրն իրական խաղաղություն չի կարող ապահովել։

«Այս հռչակագիրը խաղաղություն չի կարող ապահովել, որովհետև խաղաղությունը միայն ռազմաքաղական հավասարակշռության վրա է խարսխվում»,- ասաց նա։

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը, Պապյանը նկատեց․ «Հայ-թուրքական սահմանի բացմամբ պարենային անվտանգությունը զիջում ենք Թուրքիային»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ձեզ գուցե հետաքրքրի