Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 16:00 09-09-2025

3000 դրամ՝ 6 կմ-ի համար. Նովոսելցովոյի քարուքանդ ճանապարհը դատարկում է մարդկանց գրպանը

Լոռու մարզի Տաշիր համայնքի Նովոսելցովո բնակավայրում խնդիրների պակաս չկա: Գյուղը գազաֆիկացված չէ, չկա խանութ, դպրոց, մանկապարտեզ, փոստային բաժանմունք, հանրային տրանսպորտ և, որ ամենակարևորն է՝ չկա ճանապարհ:

«Մի խոսքով՝ չկա-ների շարքն անավարտ է։ Խնդիրները թվարկելիս՝ ձեռքի մատները չեն հերիքում»,-ասում են գյուղացիները:

Ճանապարհի վիճակն անմխիթար է: Տաշիր խոշորացված համայնքի գրեթե բոլոր բնակավայրեր տանող ճանապարհներն արդեն վաղուց հիմնանորոգված են, բացառություն է Նովոսելցովոյի ճանապարհը:

Oragir.News-ին տեղացիները հայտնեցին, որ գյուղով հետաքրքրվողներ գրեթե չկան, լքված ու անտեսված է Նովոսելցովոն:

Տաշիր հասնելու համար տեղացիները ստիպված են 3000 դրամ վճարել, գնալ-գալու համար՝ 6000 դրամ, որը բավականին մեծ գումար է։ Թեպետ բնակավայրն ընդամենը 6 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Տաշիր քաղաքից, սակայն քարուքանդ ճանապարհի պատճառով տաքսու վարորդներն ամեն տարի բարձրացնում են այս ուղղության գինը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում