copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 22:59 08-09-2025

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

«Research Istanbul» կազմակերպության կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ թուրք հասարակության 71%-ը կարծում է, որ Թուրքիան պետք է սկսի միջուկային զենք մշակել:

Միայն 18%-ն է դեմ այդ գաղափարին, իսկ 11%-ը չունի կողմնորոշված կարծիք:

Նույն հետազոտության համաձայն՝ բնակչության 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան բավարար օդային պաշտպանական համակարգ ունի, 48%-ն է դրական պատասխան տվել:

Հետազոտողները նշում են, որ արտաքին սպառնալիքների ընկալումը հասարակության մեջ լուրջ անվտանգային մտահոգություն է դարձել: Ըստ նրանց՝ Թուրքիան գտնվում է բարդ աշխարհաքաղաքական պայմաններում՝ միաժամանակ կառավարելով Մերձավոր Արևելքի, Բալկանների և Կովկասի ճգնաժամերը:

Թեև Թուրքիան 1979 թվականից միացել է միջուկային զենքի տարածումը կանխելու պայմանագրին, բայց այդ երկրի հասարակությունը այնուամենայնիվ ակնկալում է ուժեղ զսպող միջոցների առկայություն:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում