copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 17:45 08-09-2025

Սեպտեմբերի 7-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել 166.466 մլն մ³ ջուր

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.49 մ (07.09.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 10 սմ-ով։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.483 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 7-ը ներառյալ՝ 101.700 մլն.մ³:

Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի սեպտեմբերի 1-7-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 9.382 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից սեպտեմբերի 7-ը ներառյալ՝ 166.466 մլն.մ³»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել