copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 15:30 08-09-2025

Փաշինյանը խախտո՞ւմ է հեղինակային իրավունքը․ երգչուհին համակարծիք չէ

«Դա հանրային երևանյան երգ է, որը բոլորը կարող են երգել, ոչ միայն ես։ Որևէ իրավունքի խախտում չկա, որ առանց ինձ հարցնելու այդ երգը տեղադրվել է։ Դա երևանյան երգ է, ժողովրդի երգը, իմ երգը չէ․ բոլորը կարող են տեղադրել», – Oragir.News-ի հետ զրույցում ասաց երգչուհի Անետ Աղաբեկյանը՝ պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը կատարողից թույլտվություն վերցրե՞լ է նրա կատարումը հրապարակելու համար։

Նշենք, որ Փաշինյանի՝ «Կարոտել էի Երևանը» վերտառությամբ հրապարակված տեսանյութում «Իմ Երևան» երգը հնչում է Անետ Աղաբեկյանի կատարմամբ։

Տեսանյութում վարչապետը լայնեզր գլխարկով շրջում է Երևանում, այցելում տարբեր վայրեր, զրուցում քաղաքացիների հետ, մտնում սուպերմարկետներ, նկարվում մարդկանց հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը