Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 22:13 05-09-2025

Բաքուն ուղիղ չվերթներ է սկսում Թեհրանի հետ

Ադրբեջանական ավիաուղիներ «ԱԶԱԼ» ՓԲԸ-ն սեպտեմբերի 6-ից ուղիղ չվերթներ է սկսում Բաքու-Թեհրան-Բաքու ուղղությամբ:

Այս մասին գրել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն սոցցանցում:

«Այս ավիաչվերթն ի սկզբանե կիրականացվի շաբաթական երկու անգամ, իսկ շաբաթ օրվանից կվերականգնվի նաև AZAL Բաքու-Թեհրան-Բաքու չվերթը»,- նշել է ադրբեջանցի դեսպանը: