Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 18:48 04-09-2025

Գազայի հատվածում զոհվածների թիվը գերազանցել է 64 հազարը

2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 64 հազարը։

Այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում տեղական հիվանդանոցներ են հասցվել 84 զոհվածի դի և 338 տուժած:

«2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 64 231-ի, տուժել է 161 583 մարդ», - ասված է հայտարարության մեջ: