copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 20:16 03-09-2025

Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն առաջիկա օրերին հնարավոր է հանդիպեն Վիեննայում. Գրոսսի

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ քայլեր են արվում առաջիկա օրերի ընթացքում կազմակերպել կառույցի ներկայացուցիչների հանդիպումը իրանական կողմի հետ:

Նա այդ մասին հայտնել է «Reuters» գործակալությանը։

«Տեսչական այց կատարելու համար փորձում ենք նոր հանդիպում անցկացնել, գուցե այստեղ՝ Վիեննայում։ Շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք համաձայնեցնել դա մինչև հաջորդ շաբաթ»,- ասել է Գրոսսին։

Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հարստացված ուրանի պաշարների տեղափոխվման մասին տվյալներ չունի, և դա պետք է ստուգել:


Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը