Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 22:30 02-09-2025

Նիկոլը չլիներ՝ Արցախը հիմա մերը կլիներ․ հարցում

Այսօր սեպտեմբերի 2-ն է, Արցախի Հանրապետության անկախության օրը։ 1991-ից մինչև 2023-ն այն իրական տոն էր։ Այսօր Արցախը հայաթափված է և գտնվում է Ադրբեջանի տիրապետության ներքո։ 2020-ի սեպտեմբերին սկսված պատերազմը ավարտվեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որով Արցախը կորցնում էր ժամանակին ազատագրված բոլոր տարածքները, կորցնում էր Շուշին, Հադրութը։ Նիկոլ Փաշինյանը՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չդառնար, Արցախն այսօր մեր կլինե՞ր»։

Հարցվածների մեծ մասը դրական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը միակ մեղավորը չէր։

«Անպայման, դա պայմանավորված էր, որ Նիկոլ Փաշինյանը տար Արցախը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչում մեղավոր է։ «Այն, որ Նիկոլ Փաշինյան ամեն ինչի մեջ ա մեղավոր, էդ փաստ ա, բայց Արցախը մեր կլիներ, թե չէր լինի, դա գլոբալ քաղաքականության հարց ա։ Նիկոլ Փաշինյանը շատ ունի մեղավորություն, սխալ քայլեր, որի պատճառով պետությունն այն վիճակում է, ինչը տեսնում ենք և զգում ենք մեզ վրա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ միանշանակ ասել չենք կարող։ «Շատ դժվար հարց եք տալիս, հնարավոր է լիներ, հնարավոր ա ավելի վատ լիներ»,- ասաց նա։ «Կարծում եմ այո»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից