copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 16:30 02-09-2025

Չարենցավանում ոչնչացվում են կանաչ տարածքները․ ահազանգ

Չարենցավանում, կանաչ տարածությունների հաշվին, շինարարություն է իրականացվում։ Սնկի նման աճում են մեկը մյուսից անճաշակ ավտոտնակներն ու կրպակները։ Հաստաբուն ծառերից ազատվելու հնարքներից մեկն էլ դրանց շուրջն ամբողջովին բետոնապատելն ու ջրազրկելն է։

Oragir.News-ին ահազանգած չարենցավանցիները նշում էին, որ զանգվածաբար ոչնչացվում են թթվածնի աղբյուր հանդիսացող ծառերն ու խոտերը, անխնա կտրում են ծառերը, բների մոտ ցեմենտ են լցնում, որ ծառերը չորանան:

Ի դեպ, կանաչ տարածքների վնասումը, վերջին տարիներին, կարծես թե, չի էլ հուզում պատկան մարմիններին, ավելին՝ կանխարգելելու փոխարեն «շինթույլտվություն» անվան տակ, տարբեր կերպ խթանվում է բուսածածկ տարածքների ոչնչացումը։